Թունիսի նախկին նախագահը դատապարտվել է 16 տարվա բանտարկության
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 29, 2011 12:37Թունիսի նախկին նախագահ Զին ալ-Աբիդին Բեն Ալիին երկրի դատարանը հինգշաբթի հեռակա դատապարտել է 16 տարվա բանտարկության ու խոշոր դրամական տուգանքի: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել կաշառակերության ու անշարժ գույքի անօրինական գործարքներ կատարելու մեջ:
Նույն օրը լսել են նաև նրա դստեր ու փեսայի գործերը: Նաև զարմիկի, որը մեղադրվում է թմրանյութ պահելու մեջ և դատապարտվել է 2 տարվա ազատազրկման ու 1,4 հազար դոլար տուգանքի: Դուստրն ու փեսան նույնպես մեղադրվում են անշարժ գույքի հետ կապված խարդախությունների համար ու դատապարտվել են համապատասխանաբար, 8 և 16 տարի ազատազրկման: Մեղադրյալներից ոչ մեկը դատին ներկա չէր, դատավճիռն էլ կայացվել է հեռակա: Զին ալ-Աբիդին Բեն Ալին Թունիսի նախագահն է եղել 23 տարի ու այդ պաշտոնից հեռացավ այս տարվա հունվարին ժողովրդական հուզումների պատճառով, ապա փախավ Սաուդյան Արաբիա, որտեղ էլ մինչ օրս ապրում է:







Facebook
Tweet This
Email This Post
