Միայնակ մայրը չկարողանալով տանել բաժանումը երեխաներից` կախվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 29, 2011 12:14

Երբ Վոլգոդոնսկի բնակչուհու ամուսինը սրտի նոպայից մահացավ ու տունն այրվեց, նա մոր ու 3 երեխաների հետ (10, 3 և 4 ամսական) հայտնվեց վարձակալած տանը: Կնոջն օգնելու նպատակով, պաշտոնյաները  նրա կենցաղը հարթելու միջոցներ ձեռնարկեցին, սակայն անպտուղ փորձերից հետո որոշեցին երեխաներին  խնամքի տակ վերցնել:

Երիտասարդ մայրիկը հոգին չէր խնայում երեխաների համար: Նույնիսկ ամուսնու մահից հետո էլ կարծում էր, որ կհաղթահարի ամեն ինչ` միայն երեխաները կողքին լինեն: Նրան օգնում էր թոշակառու մայրը` աշխատելով հաշմանդամների տանը:

-Ամուսնու մահը Վիկան շատ ծանր տարավ, դրա համար էլ տունն այրվեց ու երեխաների հետ փողոցում հայտնվեց: Ապրում էինք իմ աշխատավարձով, սակայն քաղցած չէինք,-ասում է Վիկայի մայրը:

Մեծ որդին 10 տարեկան է ու անհնազանդ,  մի քանի անգամ փախել է տնից, ինչի պատճառով հայտնվել խնամակալական մարմինների ուշադրության կենտրոնում: Նրանք անընդհատ մեղադրում էին այրուն, որ նա ապրում է վարձու  տանը, աղքատության մեջ: Կնոջ հետ պարբերաբար տարվող զրույցներն արդյունք չէին տալիս: Տղայի հերթական փախուստից հետո  Վիկան ոստիկան է կանչում ու ինքն էլ գնում որդուն փնտրելու: Ոստիկանությունից անմիջապես հետո տեղում հայտնվում են խնամակալության մարմինները:

-Նրանք ասացին, որ Վիկային զրկում են մայրությունից ու երեխաներին տարան: Այդ ժամանակ 10-ամյա տղան տուն  վերադառրձավ: Միջնեկը` 3-ամյա Սերյոժան քնած էր, նրան էլ քնաթաթախ տարան: Ողջ տունը տակնուվրա արեցին, երեխաների փաստաթղթերն էին փնտրում,-պատմել է Վիկայի մայրը:

Երբ կինը վերադառնալով տեսնում է, որ երեխաներին տարել են, նրա մոտ հիսթերիա է սկսվում:

-Նա ծնկաչոք սողում էր, բարձրաձայն հեկեկում ու բղավում, որ չի կարող առանց երեխաների:

Վիկան ինքնասպանություն է գործեց այն ժամանակ, երբ մայրը կեսօրին քուն էր մտել: Որոշելով, որ այլևս երեխաներին չի տեսնելու, նա ծառից կախվեց:

-Այդ բոլոր ցնցումներին  Վիկայի նյարդերը չդիմացան: Փոխանակ օգնելու, պաշտոնյաները նրան հասցրին ինքնասպանության ու փոքրիկներին որբացրին,- ասում է եղբայրը:

Ներկայումս գործով հետաքննություն է կատարվում:

 

Դիտվել է 1062 անգամ:
Print Friendly

Leave a Reply