Մեր ձյուդոյիստները նոր մեդալ չնվաճեցին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 29, 2011 11:53

Թուրքիայի Տրապիզոն քաղաքում շարունակվում  է «Եվրոպայի երիտասարդական օլիմպիական օրեր» փառատոնը: Ձյուդոյի մրցումներում տատամի դուրս եկան 60 կգ քաշային Արսեն Ղազարյանը և 66 կգ քաշային Ալբերտ Մկրտչյանը: Ղազարյանը տարավ մեկ հաղթանակ և  պարտվեց: Քանի որ նրա մրցակիցը հասավ եզրափակիչ, մեր ձյուդոյիստը 3-րդ տեղի համար պայքարելու իրավունք ստացավ:Ղազարյանը հաղթանակներով սկսեց սփոփման մրցաշարը, սակայն կիսաեզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Օլեգ Սանինին: Ալբերտ Մկրտչյանը նույնպես հաղթահարեց առաջին փուլի արգելքը, բայց 2-րդ մրցամարտում զիջեց Լիտվայի ներկայացուցիչ Ռեգիմանտաս Ռիբինասին և դուրս մնաց  պայքարից: Հավելենք, որ Հայաստանի ներկայացուցիչներն առայժմ նվաճել են մեկ բրոնզե մեդալ: Նման պատվի արժանացել է ձյուդոյիստ Վահագն Հովհաննիսյանը:

Դիտվել է 746 անգամ:
Print Friendly

Leave a Reply