Հայաստանը եւ Ադրբեջանն ի զորու չեն ավարտել հիմնարար սկզբունքների համաձայնեցումը, ասել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 29, 2011 11:08

ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը “հետքայլ են կատարել” ԼՂ կարգավորման գործընթացում:Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը`վկայակոչելով ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, Վերշբոուն ասել է այս մասին ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովում կայացած լսումներին:

Նա նշել է, որ հունիսի 24-ին Կազանում կայացած բանակցությունները բեկումնային դարձնելու փորձը հաջողությամբ չավարտվեց, իսկ “լարվածությունը կողմերի շփման գծի երկայնքով աճում է”:

Ալեքսանդր Վերշբոուն ասել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը “տակավին ի զորու չեն ավարտել ԼՂ կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցումը, եւ մենք մնում ենք ոչ կառուցողական եւ վտանգավոր պատային իրավիճակում”:

Նույն լսումներում ԱՄՆ Պետքարտուղարի` Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնը վստահություն է հայտնել, որ ԵԱՀԿ պետք է շարունակի անմիջական դեր խաղալ Վրաստանի, Մոլդովայի եւ Լեռնային Ղարաբաղի ձգձգված հակամարտությունների կարգավորման գործում: Նա նշել է, որ “այդ հակամարտությունները ավերիչ ներուժ ունեն եւ կարող են ապակայունացնել ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգությունը”:

Այս հակամարտությունների կարգավորումը “պետք է լինի ԵԱՀԿ-ի եւ նրա բոլոր անդամ երկրների բարձր առաջնահերթությունը”, ասել է Գորդոնը:

 

Դիտվել է 915 անգամ:
Print Friendly

Leave a Reply