Չինացի դեռահասի գլխից սուրը հանել են
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 29, 2011 10:50
15-ամյա դեռահաս Չժան Բենին այցելեց ընկերն ու իր հետ բերեց սուրը` ընկերոջ մոտ մի քիչ հպարտանալու համար: Իրենց սամուրայներ երևակայելով, տղաները սկսեցին ճոճել այն, որը, չգիտես ինչպես, դուրս պրծավ պատանու ձեռքից ու Չժանի ճակատը մտավ: “Ես չհասկացա, թե դա ինչպես պատահեց: Պարզապես սարսափելի ցավ զգացի, իսկ հետո արյուն թափվեց”,- պատմել է վայ-սամուրայը:
Տղային իսկույն փոխադրեցին հիվանդանոց, որտեղ բժիշկները սկսեցին պայքարել կյանքի համար: Վիրահատությունը չափազանց աշխատատար էր ու վտանգավոր, սակայն վիրաբույժները կարողացան սուրը հանել տղայի գլխից:
“Նրա բախտը բերել է, որ պողպատը չի վնասել կյանքի համար կարևորություն ներկայացնող զարկերակները, հակառակ դեպքում մեր ջանքերն ապարդյուն կլինեին”,-ասել է բժիշկներից մեկը:






Facebook
Tweet This
Email This Post
