Երևանում «Dalma Garden Mall»-ի բացումը` 2012 թ-ի գարնանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 29, 2011 10:41
Երեւանում «Dalma Garden Mall» առեւտրի եւ զվարճանքի խոշորագույն բազմաֆունկցիոնալ կենտրոնը կբացվի 2012թ-ի գարնանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Դալմա Ինվեստ» ընկերությունից: Կենտրոնում գործելու են եռասրահ կինոթատրոն, բոուլինգի սրահ, մանկական թատրոն ու խաղահրապարակ,խաղային ավտոմատներ, մանկական սրճարան, խաղասրահ, եւ ինտերնետ-սրճարան:
«Dalma Garden Mall»-ի ընդհանուր տարածքը 43 հազար 500 քմ է, ավտոկայանատեղին նախատեսված է 742 մեքենայի համար: Առեւտրի եւ զվարճանքի կենտրոնում կկազմակերպվեն ցուցահանդեսներ, ներկայացումներ, համերգներ:






Facebook
Tweet This
Email This Post
