Ուտոյայի գնդակոծության ժամանակ զոհվել է Վրաստանի կուսակցության անդամ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 29, 2011 10:25

Վրացուհի Թամթա Լիպարտելիանիի ծնողները հեռագիր ստացան, ինչից ամենաշատն էին վախենում. իրենց աղջիկը մահացածների մեջ է: Հուլիսի 22-ին Թամթան իր ընկերուհու` Նատիա Չխեթյանի հետ է եղել: Չխեթյանը Քութաիսիի կուսակցության առաջնորդն էր, իսկ  Լիպարտելիանին գլխավորում էր միջազգային բաժինը: “Ես ու Թամթան միասին դուրս եկանք կոնֆերանս-դահլիճից. ես իսկույն իմ համարը գնացի, իսկ երբ վերադարձա` Թամթան այնտեղ չէր: Նա ինչ-որ տեղ էր գնացել: Իսկ հետո կրակոցներ լսվեցին”: Չխեթյանը ստիպված է եղել թաքնվել ամեն տեղ, մինչև իրեն փրկել են: Իսկ ընկերուհին ոչ մի տեղ չկար: Թամթան անհետ կորած էր համարվում, մինչև նրան մեռած գտան. Բրեյվիկը 2 անգամ կրակել էր նրա թիկունքին: Երկու աղջիկներն էլ “Վրաստանի երիտասարդ սոցիալիստներ” երիտասարդական կուսակցությունից էին:

 

Դիտվել է 1055 անգամ:
Print Friendly

Leave a Reply