Առաստաղն ընկել է Պուգաչովայի վրա
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | July 29, 2011 2:39
«Նոր ալիք» երգի մրցույթից մի քանի օր առաջ, որն արդեն ընթանում է Յուրմալայում, Ալլա Պուգաչովան արտակարգ իրավիճակում է հայտնվել։ Շքեղ հյուրանոցի լյուքս համարի առաստաղից մի կտոր ընկել է հենց պրիմադոննայի ոտքերի մոտ։
Երգչուհին իր ամուսին Մաքսիմ Գալկինի հետ իջևանել է իր սիրած «Բալտիկ Բիչ» հյուրանոցի նախագահական համարում։ Ալլա Բորիսովնան այնքան է թուլացել շոգից, որ հրաժարվել է անգամ առափնյա զբոսանքից ու ավանդական շոփինգից։
Մինչ Գալկինը Յուրմալայում գործնական հարցեր է լուծել, պրիմադոննան հյուրանոցում մենակ է մնացել։ Նա երեկոյան գիրքը ձեռքին հարմարավետ բազկաթոռին է տեղավորվել, երբ 3000 դոլարանոց սենյակի առաստաղը պոկվել և ընկել է նրանից ճիշտ մի քանի սանտիմետր հեռավորության վրա, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
Դա երգչուհուն հիշեցրել է իր Эй вы там, наверху, не топочите как слоны երգի բառերը։






Facebook
Tweet This
Email This Post
