Աստղագետները լուսանկարել են սև խոռոչի “ճաշը”

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 29, 2011 1:56

Աստղագետները լուսանկարել են սև խոռոչի շիկացած գազով “ճաշելը”: Գիտնականների աշխատանքը ներկայացված է Astrophysical Journal Letters-ում, իսկ համառոտ նկարագրությունը ներկայացված է Chandra ուղեծրային ռենտգեն-աստղադիտարանի կայքում: Սև խոռոչներ են կոչվում  օբյեկտները, որոնց զանգվածն այնքան մեծ է, որ իրենցից  բաց չեն  թողնում նույնիսկ ճառագայթումը: Բնականաբար, անմիջականորեն դրանք դիտելն անհնար է, ուստի գիտնականները դրանց մասին դատում են անուղղակի նշաններով: Օրինակ` երբ այդ օբյեկտներն իրենց են ձգում շրջապատող գազը, ապա վերջինը, ընկնելով խոռոչի վրա, տաքանում է ու սկսում ինտենսիվ ճառագայթել տարբեր դիապազոններում, մասնավորապես` ռենտգենյան լուսածավալում:

 

Դիտվել է 1241 անգամ:
Print Friendly

Leave a Reply