Մոսկովյան ամպրոպը մի քանի ինքնաթիռ ու գնացք է հետ դարձրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 29, 2011 1:35

Ուժեղ փոթորիկը, որ մայրաքաղաքի տարածք է ներխուժել հինգշաբթի երեկոյան, խախտել է օդանավակայանի  ու  երկաթգծի չվացուցակը: Այսպես, 4 ինքնաթիռ, որ Վնուկովո օդանավակայան  էին թռչում փոթորկի պատճառով վայրէջք են կատարել Շերեմետևոյում: Մի քանի ինքնաթիռ էլ պտույտներ են գործում` Վնուկովոյում իջնելու համար հարմար պահի սպասելով: Մնացայալում, եղանակային պայմանները չեն ազդել  օդային հանգույցի աշխատանքի վրա: Մոսկվայի երկաթուղու կառավարության ներկայացուցիչը պատմել է, որ ուժեղ քամին պոկել է “Մոսկվա-Յաչոսլավյան” կայարանի տանիքի թիթեղներն ու հասցրել հոսանքալարերին, ինչի պատճառով երկու երկաթուղի հոսանքազրկվել է: Կատարվածի պատճառով  տվյալ ուղիներով երթևեկող էլեկտրագնացքներն ուշացել են: Բացի այդ, նախօրեին առաջին անգամ ողջ ամառվա ընթացքում  ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել` 33°:

 

Դիտվել է 1176 անգամ:
Print Friendly

Leave a Reply