Գողերն աղքատ տատիկին 500 ռուբլի են թողել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 29, 2011 1:27

Գողերը, տեսնելով, թե ինչքան աղքատ է ապրում թոշակառուն` նրան գումար են թողել, գրություն ու ոչինչ չվերցնելով` հեռացել են: Պատմությունը հայտնի անեկդոտի նման է, սակայն իրականություն, որ տեղի է ունեցել Կիրովսկի մարզում:  Սոսնովկա գյուղի 91-ամյա տատիկը  տուն է վերադառնում ու հասկանում, որ իր բացակայության ժամանակ ինչ որ մեկը  խրճիթում եղել է: Սակայն, կորստի փոխարեն տատիկը գումար է գտնում ու հետն էլ գրություն: “Բոլոր դարակներն ու տուփերը բացված էին, օդանցքը` նույնպես, ծաղիկը շրջված էր ու, թափված հողի վրա երկու մարդու ոտնահետքեր էին: Սկզբում ուզում էի թաղայինին կանչել, իսկ հետո հայացքս ընկավ պատին, իսկ այնտեղ գրություն էր` սա ձեզ ապրելու համար, տատիկ, ու  հետն էլ 500 ռուբլի: Ես ապշեցի”:

Թաղայինն ասել է, թե գործ չեն հարուցի, սակայն հետաքննություն կանցկացնե.” Իսկ տատիկին օգնելու համար կասենք` շնորհակալություն, եթե բռնենք”: Անսպասելի գումարը տատիկը մտադիր է ծախսել քաղցրավենիքի վրա, իսկ գրությունը շրջանակով կկախի իր տան ամենատեսանելի տեղում, որպեսզի երեխաները հիշեն, թե ինչ զարմանալի պատմություն է եղել այդ տանը:

 

Դիտվել է 1823 անգամ:
Print Friendly

Leave a Reply