Բացահայտվել է Սեւանում տեղի ունեցած սպանությունը
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | July 28, 2011 19:34
Ոստիկանությունը բացահայտել է դեռեւս հուլիսի 11-ին Սեւան քաղաքում տեղի ունեցած սպանությունը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 11-ին Սեւան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 2 տան մոտ կրակոցներ են արձակվել եւ մարդ է սպանվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 00.20-ի սահմաններում, անհայտ անձը նշված տան բակում հրազենից կրակոցներ է արձակել 38-ամյա Մերուժան Մովսիսյանի ուղղությամբ եւ սպանել նրան:
Հուլիսի 27-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր եւ Գեղարքունիքի մարզային վարչությունների, Սեւանի եւ մարզային քննչական բաժինների աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Սեւան քաղաքի բնակիչ, 22-ամյա Ռոբերտ Խաչատրյանը:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
