Կոնգոյում խոլերայից մահացել է 279 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 28, 2011 17:53

Մահացու համաճարակը գրոհել է աֆրիկյան պետության վրա: Հարյուրավոր մարդիկ են մահացել, հազարավորներն էլ` վարակվել: ՅՈՒՆԻՍԵՖ-ի  պաշտոնական ներկայացուցիչը հրապարակել է Կոնգոյում բռնկված խոլերայի հետևանքով զոհվածների  մասին պաշտոնական տեղեկությունները: Վերջին 4 ամսում 279 մարդ է մահացել, 4000-ն էլ վարակվել է: Վարակը տարածվել է   երկրի 4 խոշոր գավառներում:

Կոնգոյի մայրաքաղաք Կինշասայում  հունիսի կեսին մահացել է 14 մարդ, 124-ն էլ հոսպիտալացվել է: Հիվանդության հարուցիչներն, ամենայն հավանականությամբ, տարածվում են ջրային համակարգի միջոցով:

 

Դիտվել է 1207 անգամ:
Print Friendly

Leave a Reply