Ամուսնալուծության առթիվ անգլուհին մարմնի 85%-ը ծածկել է դաջվածքով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 28, 2011 17:32
Երկու երեխաների մայրը, ամուսնալուծված 41-ամյա կինը, ձեռք բերած ազատության առիթով ուրախությունից որոշեց այդ իրադարձությունը յուրովի նշել ու դաջվածքներ արեց ամբողջ մարմնի վրա: «Ես գնացի դաջվածքի սրահ, որպեսզի ամուսնալուծության կապակցությամբ մի հուշ դրոշմեմ մարմնիս վրա: Ցանկանում էի իմ կյանքի նոր գլուխն այդ կերպ նշանավորել: Ու, պատկերացրեք, բախտս բերեց. ես նոր դաջվածք ու նոր սեր ձեռք բերեցի»,- պատմում է նա:
Կնոջ մարմնի 85%-ը թանաքապատ է` դեմքը, թիկունքը, թևերն ու ձեռքերը: Այս ամենի վրա կինը 22 հազար դոլար պետք է ծախսեր, սակայն վարպետը նրանից գրոշ անգամ չի վերցնում, քանի որ նա է Ջեկի Մուրի նոր սերը:
Այնուամենայնիվ, աշխարհի ռեկորդը պատկանում է Ջուլիա Գնուսին, որի մարմնի 98 %-ն է դաջվածքապատ:






Facebook
Tweet This
Email This Post
