Առաջին անգամ հրապարակվելու են Մարգարեթ Թետչերի գաղտնիքները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 28, 2011 17:11

«Հիլսբորո» մարզադահլիճում 1989-ին գրեթե հարյուր մարդու  կյանք խլած ողբերգության մասին գաղտնի տեղեկությունն առաջին անգամ կհրապարակվի ԶԼՄ-ներով:

Ողբերգության առիթով հրավիրված խորհրդակցության արձանագրությունը, որտեղ ելույթ է ունեցել Թետչերը, ինչպես նաև  փրկարարական ծառայության արխիվները պետք է հրապարակվեն 35 օրվա ընթացքում:

Մեծ Բրիտանիայի բնակիչները,  հատկապես նրանք, ովքեր տուժել են, կասկածում էին, որ իշխանաություններն ինչ որ բանի մասին լռում են: Հիշյալ արձանագրությունը խիստ գաղտնի էր պահվում:

Խոսքը 1989-ին ապրիլի 15-ին «Հիլսբորո»  ստադիոնում զանգվածային  հրհրոցի մասին է, որի ժամանակ զոհվեց «Լիվերպուլի» 96 ֆուտբոլասեր:

 

Դիտվել է 1462 անգամ:
Print Friendly

Leave a Reply