Շոտլանդիայում փիսոն լվացքի մեքենայում կենդանի է մնացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 28, 2011 16:35

Շոտլանդական Աբերդինում կինն իր փոքրիկ կատվին, լվացքի մեքենայում մի լավ պտտեցրել է, ինչից հետո Արքայադուստրը ոչ մի լուրջ վնասվածք, փաստորեն, չի ստացել ու երկու օրից լրիվ վերականգնվել է:

Ինչպես պատմել է տիրուհին` Սյուզան Գորդոնը, կատուն լվացքի մեքենայի մեջ է  թռել այն ժամանակ, երբ տնով մեկ շրջում ու ուսումնասիրում էր: Մեքենայի մեջ  մտնելով, տեղավորվել է հագուստի մեջ և այդ պատճառով տիրուհին չի նկատել նրան: Գորդոնը լվացքի փոշի է ավելացրել ու գործի գցել մեքենան: Երբ լվացքն ավարտել է ու մեքենայի դուռը բացել շորերը հանելու` նա տեսել է թաց ու վախվորած փիսոյին: Տիրուհին իսկույն նրան ամնասնաբույժի մոտ է տարել: Վերջինս փիսոյի մոտ ոչ մի լուրջ վնասվածք չի հայտնաբերել: Նրա քիթիկից արյուն էր գալիս ու աչքերն էլ փոշուց ուռել էին:  Բժիշկը նրան ցավազրկող է տվել, միզամուղ ու աչքերի համար էլ քսուք: Մասնագետներն ասում են, որ Արքայադուստրը շատ հաջողակ է ու կատակել են, որ  անսովոր կերպով լողանալը նրա 9 կյանքից մեկն է լվացել:

 

Դիտվել է 1520 անգամ:
Print Friendly

Leave a Reply