Կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի աշխատանքային այցը ՌԴ

Պաշտոնական, Օրվա լուր | | July 28, 2011 18:08

Երեկ` հուլիսի 27-ին,  Մոսկվայում կայացել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի աշխատանքային հանդիպումները ՀԱՊԿ-ի գլխավոր քատուղար Նիկոլայ Բորդյուժայի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովի հետ:

ՀԱՊԿ-ի գլխավոր քատուղարի հետ հանդիպման ընթացքում քնարկվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում համագործակցության խնդիրներ, ինչպես նաև 2012թ. Հայաստանի Հանրապետությունում անցկացվելիք ՀԱՊԿ «Կովկաս-201» զորավարժության նախապատրաստման աշխատանքները:

ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալի հետ քննարկումներն ընդգրկել են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային համագործակցության հարցերի լայն շրջանակ:

 

Դիտվել է 1191 անգամ:
Print Friendly

Leave a Reply