«Հիմենա» փոթորիկը սպառնում է Մեքսիկային
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | Հայկուհի Բարսեղյան | September 1, 2009 13:52
Խաղաղ օվկիանոսում մոլեգնող «Հիմենա» փոթորիկն ուժգնացել է և հասել առավելագույն 5-րդ աստիճանի վտանգավորության: Այժմ փոթորիկը գտնվում է Մեքսիկայի ափերից 500 կմ հեռու: Փոթորկի կենտրոնում քամու ուժգնությունը հասնում է 250 կմ/ժ-ի:
Օդերևութաբանների կանխատեսումներով` փոթորիկը մեքսիկական ափ կհասնի վաղը: Ներքին Կալիֆորնիա թերակղզում իշխանությունները մշակել են աղետի հետևանքները կանխարգելելու ծրագիր:
«Հիմենա» փոթորիկը, ինչպես տեղեկացնում է «Վեստի»-ն, գլուխ է բարձրացրել 3 օր առաջ: Սա արդեն 10-րդ արևադարձային փոթորիկն է Խաղաղ օվկիանոսում այս սեզոնում:






Facebook
Tweet This
Email This Post
