Լցոնած կարտոֆիլ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | July 28, 2011 10:15

Բաղադրությունը

1 կգ կարտոֆիլ (ցանկալի է մատղաշ)

200 գ երշիկ կամ ապխտած միս

3 ճաշի գդալ եգիպտացորեն

տաքդեղ

լոլիկ

սամիթ ու ռեհան

աղ

100 գ պանիր

մայոնեզ

մի պճեղ սխտոր

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը լվանալ ու խաշել կեղևով, ապա տաքդեղը մանր կտրատել, ավելացնել եգիպտացորենը (խաշած կամ պահածոյացրած), մանր խորանարդներով կտրատած լոլիկն ու երշիկը: Սխտորը նույնպես մանրացնել կամ ճզմել, կանաչին կտրատել ու ավելացնել զանգվածին: Համեմել աղով ու մայոնեզով:

Կարտոֆիլը կեղևահանել, կիսել,  գդալով միջուկը հանել և յուրաքանչյուրը լցոնել  ստացված խճողակով, ապա վրան քերած պանիր ցանել:  180 աստիճան տաքացրած ջեռոցում եփել 20 րոպե:

 

Դիտվել է 2990 անգամ:
Print Friendly

Leave a Reply