Ֆրանսիան պաշտպանում Է Վրաստանի տարածքային ամբողջականությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 5, 2009 14:17

bernar-kushnerՖրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Քուշները նամակ Է ուղարկել Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեին` աջակցություն հայտնելով երկրի տարածքային ամբողջականության սկզբունքին: Նամակում ասվում է, որ Ֆրանսիայի համար Վրաստանի տարածքային ամբողջականությունն անձեռնմխելի սկզբունք Է:

«Ֆրանսիան` որպես ՄԱԿ-ի Անվտանգության մշտական անդամ, միշտ կպաշտպանի Վրաստանի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Վրաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության դեպարտամենտի հաղորդագրության համաձայն` Քուշների նամակը վերաբերում Է Վրաստանում միջազգային կազմակերպությունների առաքելությունների գտնվելու հարցերին:

Դիտվել է 989 անգամ:
Print Friendly

Leave a Reply