Սիսիանցի վոլեյբոլիստուհիները Բուլղարիայում պարտվեցին միայն եզրափակչում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | սեպտեմբերի 1, 2009 14:22
Բուլղարիայի Պրիմորսկի քաղաքի հիմնադրման 120-ամյակին նվիրված վոլեյբոլիստուհիների (մինչև 15 տարեկաններ) միջազգային մրցաշարում Սիսիանի «Սիս» թիմը զբաղեցրել է 2-րդ տեղը:
Մերոնք խմբային մրցաշարում միևնույն 2:0 հաշվով առավելության են հասել Բուլղարիայի «Գաբրովո» և Լիտվայի «Կաունաս» թիմերի նկատմամբ և դուրս են եկել եզրափակիչ: Սակայն վճռական խաղում մեր երկրի ներկայացուցիչները զիջել են Ղազախստանի «Աստանային» (0:2) և բավարվել 2-րդ տեղով: Հավելենք, որ Հայաստանի աղջիկների այս մարզաձևի ներկայացուցիչները տևական ընդմիջումից հետո էին միջազգային մրցաշարի մասնակցում, և այս արդյունքը գոհացնող կարելի է համարել:
Դիտվել է 1340 անգամ:





Facebook
Tweet This