Արթուր Նալբանդյանը նշանակվել է Լոռու մարզպետ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | July 28, 2011 13:51

ՀՀ կառավարության այսօրվա նիստում Արթուր Նալբանդյանը նշանակվել է Լոռու մարզպետ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին և նշել, որ Նալբանդյանը, երկու անգամ ընտրվելով Ալավերդու քաղաքապետ`  վայելում է քաղաքի բնակիչների հարգանքը:

«Մեր մոնիթորինգը ցույց է տալիս, որ նա մեր լավագույն քաղաքապետերից է, եւ այսօր էլ կատարողականների ցուցանիշերը բարվոք են, իսկ քաղաքացիների վերաբերմունքը քաղաքապետի նկատմամբ’ խիստ դրական: Արթուր Նալբանդյանն իր աշխատանքով ապացուցել է, որ կարող է իր վրա վերցնել ծանր խնդիրների լուծումը եւ այնպես իրականացնել դրանք, որ նաեւ բնակչությունը գոհ մնա: Նա կարողանում է համախմբել մարդկանց իր շուրջ»,- ասել է Կառավարության ղեկավարը` հավելելով, որ այս ամենը հույս է ներշնչում, որ նա կկարողանա կատարել նաև  մարզպետի պատասխանատու աշխատանքը:

 

Դիտվել է 1337 անգամ:
Print Friendly

Leave a Reply