Համալրում` ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 28, 2011 13:28

ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը օգոստոսի 10-ին Կաունասում ընկերական հանդիպում է անցկացնելու Լիտվայի ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպմանը  կմասնակցի նաև Յարոսլավլի «Շիննիկի» հարձակվող Արթուր Սարկիսովը: Թեև օգոստոսի 9-ին  «Շիննիկը» կարևոր խաղ է անցկացնելու «Խիմկիի» հետ, այդուհանդերձ, Սարկիսովը օգոստոսի 7-ին ժամանելու է Երևան, որպեսզի նախապատրաստվի և մեր երկրի հավաքականի հետ մեկնի մրցավայր:

Դիտվել է 1813 անգամ:
Print Friendly

Leave a Reply