Հրդեհ Արծվաբերդում. այրվել է Օհանյանի մեքենան և տան մի մասը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 28, 2011 13:13

Հուլիսի 27-ին ժամը 20.14-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում այրվում է տնակ:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.21-ին, մարվել` 20.50-ին:  Մասամբ այրվել է Կիրակոսյանին պատկանող ոչ բնակելի տնակը և մոտ 2 քմ փայտ:

Նույն օրը ժամը 20.45-ին ահազանգ է ստացվել,  որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում այրվում է տուն:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.30-ին, մարվել` 22.25-ին:  Ամբողջությամբ այրվել է Օհանյանին պատկանող “ԲՄՎ-528” մակնիշի ավտոմեքենան, տան պատշգամբը` 16 քմ մակերեսով և տանիքը` 50 քմ:

Նույն օրը ժամը 21.13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 35 տանը:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.40-ին, մարվել` 22.37-ին:  Այրվել է Դավթյանի պատկանող ննջասենյակն իր գույքով մոտ 25 քմ մակերեսով:

Նույն օրը ժամը 23.01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 23 տանը:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մարվել է տեղի ուժերով : Այրվել է Ռաշոյանին պատկանող տան  հատակը` 2 քմ մակերեսով և վարագույր:

 

 

Դիտվել է 875 անգամ:
Print Friendly

Leave a Reply