Աշխարհի ուժեղագույն շախմատիստների շարքում Լևոն Արոնյանը երրորդն է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 1, 2009 13:06
Շախմատի միջազգային ֆեդերացիայի հրապարակած աշխարհի ուժեղագույն շախմատիստների դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանը 3-րդն է։
Առաջին երկու հորիզոնականները զբաղեցնում են բուլղարացի Վեսելին Տոպալովը և Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանադը, որոնք ունեն համապատասխանաբար 2813 և 2788 գործակիցը։ Արոնյանի անհատական գործակիցն է՝ 2773։ 100. լավագույնների ցուցակում են Հայաստանի ևս երեք ներկայացուցիչ։ Վլադիմիր Հակոբյանը (2698) 34-րդն է, Գաբրիել Սարգսյանը (2678)՝ 54-րդը, Արման Փաշիկյանը (2603)՝ 70-րդը։
Սլովակիայի դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը (2711) 26-րդ տեղում է։






Facebook
Tweet This
Email This Post
