Ամերիկյան ընտանիքը 3-րդ անգամ շահել է վիճակախաղում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 28, 2011 12:32
Հյուսիսային Կարոլինայից մի ընտանիք արդեն երրորդ անգամն է վիճակախաղում խոշոր գումար շահում: Վերջին շահումը կազմել է 100 հազար դոլար: Այդ գումարը խաղարկվել է ակնթարթային` 10X the Money վիճակախաղով մի քանի շաբաթ առաջ: Ինչպես ասում է երջանիկ շահողը` Քիմբերլի Մաքքոլին, նույնիսկ երրորդ անգամ շահելուց առաջին անգամվա պես ցնցված է ու երջանիկ: Ընդ որում, իրեն հաջողակ չի համարում, ու երբևէ չի կարծել, որ կարող է շահել:
Նախորդ շահումը կազմել է 161 հազար 172 դոլար 2007-ին Carolina Cash 5-ի խաղարկությունում, իսկ 1991-ին մայր ու դուստր շահել են ջեկ պոտում` 15,5 մլն դոլար New York Lotto-ում: Բացի այդ, նրանք 2 անգամ 1000-ական դոլար են շահել 2009-ին: Քիմբերլին իրենց հաջողակության «մեղավորին» մորն է համարում: Նա կարծում է, որ մայրն ձգում է հաջողությունը:






Facebook
Tweet This
Email This Post
