Ուգո Չավեսը հայտնել է Վենեսուելային, որ շուտով ճաղատանալու է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 28, 2011 12:14
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը զգուշացրել է իր նախարարներին ու վենեսուեալցիներին, որ շուտով կարող է ճաղատանալ: Չավեսն այդ հայտարարությունն արել է Վենեսուելայի կառավարական նիստում, որը հեռարձակվել է պետական ռոդիոյով ու հեռուստատեսությամբ: Նա անկեղծացել է, ասելով, որ Կուբայում գործնականում կարողացել է հաղթահարել հիվանդությունը, սակայն դեռևս քիմիաթերապիայի 2 կուրս պետք է անցնի, ինչի պատճառով հնարավոր է` լրիվ ճաղատանա:
«Հիշեք Յուլա Բրիներին. ես շուտով կդառնամ Յուլա Չավես: Ես որոշել եմ ապրել : Ես վերածնվել եմ ու նոր կյանք եմ սկսում, որպեսզի շարունակեմ ծառայել Սիմոն Բոլիվարի հայրենիքին»:
Նախօրեին Չավեսն արտահայտել է իշխանությունում մնալու և առաջիկա 6 տարիներին նախագահի պարտականությունները կատարելու իր մտադրության մասին: Ուգո Չավեսը Վենեսուելայի նախագահի պաշտոնում է 13 տարի` 1998-ից:






Facebook
Tweet This
Email This Post
