Սեմինար`ՀՀ-ում բնակվող իրաքահայ երիտասարդների համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 28, 2011 12:26
Ավարտվել է Հայաստանում բնակվող իրաքահայերի ինտեգրման ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված’ «Իրաքահայ երիտասարդների մասնագիտական ինտեգրման գործընթացը ՀՀ հասարակական կյանքում» թեմայով սեմինարը, որին մասնակցել են 14-20 տարեկան 20-ից ավելի իրաքահայ երիտասարդներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը կից գործող «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն»-ի խորհրդատուները երիտասարդների համար անցկացրել են «Գտիր եւ ճանաչիր քո մասնագիտությունը» խորագրով դասընթացներ, որոնց նպատակն էր իրաքահայ երիտասարդներին օժտել շարունակական ուսուցման եւ կարիերայի զարգացման հմտություններով, օգնել Հայաստանի աշխատաշուկայում մրցունակ մասնագիտություն ընտրել եւ համապատասխան աշխատանք գտնելու հնարավորություն ձեռք բերել:
Հնգօրյա սեմինարների ընթացքում իրաքահայ երիտասարդները մասնակցել են նաեւ հայոց լեզվի, հայոց պատմության, արեւմտահայերենի, հայկական մշակույթի, պարի դասընթացներին, ինչպես նաեւ’ այցելել Սեւան ու Դիլիջան:






Facebook
Tweet This
Email This Post
