Նորվեգացի միլիարդատերը խոստացել է վերականգնել Ուտոյան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 28, 2011 11:49

Նորվեգիայի ամենահարուստ մարդկանցից մեկը  Բրեյվիկի ավերած կղզին կվերածի օազիսի  ողջ աշխարհի ինտելեկտուալ երիտասարդության համար:

Գործարար Պետեր Ստորդալեն, որը նույնպես ցնցված է նախորդ շաբաթ կատարվածից, փոքրիկ Ուտոյա կղզին վերականգնելու նախագիծ է առաջարկել:

«Այսօր Ուտոյան ազգի վշտի խորհրդանիշ է դարձել: Ես ցանկանում եմ, որ կղզին կրկին դառնա ուրախության, միության ու լավատեսության կացարան»,- ասել է Ստորդալեն:

Նա մտադիր է կղզին լուսավորության օազիսի վերածել: Այս գաղափարը հավանություն է ստացել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում : «Մենք ավելի քան 1 400 000 դոլար ենք հավաքել, որի մի մասը կղզու ենթակառուցվածքների համար կծախսվի: Ողջ համալիրի պաշտպանությանը պետք է հատուկ ուշադրություն դարձվի: Մենք ներկայումս պետք է մտածենք մեր երկրի ժողովրդավարության ապագայի մասին: Ողջ Եվրոպայից կրկին երիտասարդները կարող են գալ լեգենդար Ուտոյա ու մասնակցել քաղաքական միջոցառումներին»,-ասել է գործարարը:

Նորվեգիայի աշխատավորական կուսակցությունը  1950-ից սկսած ` Ուտոյա կղզում երիտասարդության համար ամառային ճամբար էր կազմակերպում:

 

 

Դիտվել է 1152 անգամ:
Print Friendly

Leave a Reply