Բրիտանիան ճանաչել է Լիբիայի անցումային խորհուրդը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 28, 2011 11:31
Մեծ Բրիտանիան պաշտոնապես ճանաչել է հյուսիսաֆրիկյան երկրի ընդդիմադիրների իշխանությունը:
Լոնդոնում Լիբիայի դեսպանատուն կհրավիրվեն ընդդիմության ներկայացուցիչները:
Բրիտանիան պաշտոնապես ճանաչել է Լիբիայի Ազգային անցումային խորհուրդն իբրև լեգիտիմ կառավարություն: Բացի այդ, Բրիտանիայի կառավարությունը դիմել է Ազգային անցումային խորհրդին` Լոնդոնում Լիբիայի դեսպանատան դիվանագիտական գործունեությունը ստանձնելու խնդրանքով:
Ներկայումս Լոնդոնում Լիբիայի դեսպանատանը դեռևս 8 դիվանագետ կա: Բրիտանական իշխանության որոշման մասին չորեքշաբթի հայտարարել է Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը: Նա ասել է. «Բրիտանիան անում է այն, ինչն այժմ անհրաժեշտ է Լիբիային»:






Facebook
Tweet This
Email This Post
