Բրիտանիայում 7 տարեկան աղջիկներին ստրիպտիզ պարել են սովորեցնում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 28, 2011 11:17
Փոքր աղջկիկների պարապմունքների լուսանկարներն առանց նրանց ծնողների համաձայնության տեղադրել են ինտերնետում: Լուսանկարների հրապարակումը մեծ արձագանք է ունեցել Անգլիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բոլտոն քաղաքում: «Մենք հույս ունենք, որ ծնողները կգիտակցեն, թե ինչ վնաս են հասցնում այդ պարապմունքները երեխաների առողջականին ու բարոյականին»,-ասել է Մայրերի քրիստոնեական միության ներկայացուցիչը:
Ուսուցիչը` Լիան Նորիսը, կարծում է, որ ոչ մի պախարակելի բան չի տեսնում աղջիկների պարապմունքներն ինտերնետում տեղադրելով. «Ես աղջիկներին արվեստ եմ սովորեցնում, դեռևս ոչ մեկը չի բողոքել»:
Փոքրիկ աղջիկների ծնողներից մեկն էլ հայտարարել է.«Իմ աղջկան դուր է գալիս, որ մարդիկ տեսնում են, թե ինչով է նա զբաղվում»:






Facebook
Tweet This
Email This Post
