Սերժ Թանգյանն ակնկալում է, որ Երեւանի իր համերգին ներկա կլինի 12 հազար մարդ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 28, 2011 11:47

Սերժ Թանգյանն ակնկալում է, որ իր օգոստոսի 14-ին Երեւանում իր համերգին ներկա կլինի 12 հազար մարդ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այս մասին ասվում է երգչի պաշտոնական կայքում:

System of a Down-ի մենակատարը ելույթ կունենա օգոստոսի 14-ին TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման արարողության ժամանակ եւ երգեր կկատարի Elect the Dead ալբոմից 40 հայ դասական երաժիշտների նվագակցությամբ:

Նվագախումը կղեկավարի Նոր Զելանդիայից հրավիրված դիրիժորը Հեմիշ Մքքեյչը:

Սերժ Թանգյանի համերգն անվճար կլինի:

 

Դիտվել է 1084 անգամ:
Print Friendly

Leave a Reply