ՀԴՄ կտրոններով 128 շահում` հունիսին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 28, 2011 10:41

ՀԴՄ կտրոնների հատուկ համարներով հուլիսին կայացած «Շահող կտրոն» վիճակահանության արդյունքներով 8, 7, 6 եւ 5 թվերի համընկնմամբ շահել են 128 քաղաքացիներ, որոնց կատարած գործարքների նվազագույն ծավալը եղել է 5 դրամ, առավելագույնը’ 46 հազար 189 դրամ, որն էլ, ի դեպ, հայտնվել է ավտոմեքենա շահած ֆիզիկական անձանց շարքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության ԿԱ պետական եկամուտների կոմիտեից, հունիսի 1- 30-ն ընկած ժամանակահատվածում ձեռքբերած կտրոններով ավտոմեքենա շահած 15 քաղաքացիներից 1-ը շահել է մեկ թվի համընկնմամբ, 7-ական քաղաքացիներ շահել են 6 եւ 5 թվերի համընկնմամբ: Ավտոմեքենա շահած ֆիզիկական անձանց ՀԴՄ կտրոնների նվազագույն գործարքը կատարվել է 100 դրամի չափով, առավելագույնը’ 46 հազար 189 հազար դրամի:

Նշենք, որ ավտոմեքենա շահած կտրոններից 3-ը տրամադրել է «Ռեյնբոու» ՍՊԸ-ն, 2-ական’ «ԱլՖա Ֆարմ» եւ «Ալեքս Գրիգ» ընկերությունները, 1-ական’ «Նատալի Ֆարմ», «ԱրմենՏել», «Առավոտյան Ցողեր», «Նոր Սեպ», «Ռենկո Արմէստեյտ», «Ջակո Ավտոդետ», «Էսկուլապ» ընկերությունները եւ մեկը’ «Աղավնի Բաբլեյան» անհատ ձեռներեցը:

 

Դիտվել է 1566 անգամ:
Print Friendly

Leave a Reply