Ադրբեջանը հայտնվել է մոլորակի ամենաղտոտված վայրերի առաջին տասնյակում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 28, 2011 0:33

ԱՄՆ-ի  Բլեքսմիթ համալսարանի  հետազոտական կազմակերպության տվյալներով`  աշխարհի ամենաղտոտված վայրերի ցանկում հայտնվել են  նախկին խորհրդային պետություններից երեքը` Ռուսաստանը, Ուկրաինան եւ Ադրբեջանը:

NEWSru.com-ը, վկայակոչելով The Daily Telegraph-ին, նշել է, որ մոլորակի ամենաղտոտված 10 վայրերում բնապահպանական խնդիրները արդյունաբերական արտադրության հետեւանք են: Առաջին երկու աղտոտված վայրերը գտնվում են Չինաստանում, մյուս երկուսը` Հնդկաստանում, հինգերորդ տեղում Պերուն է: «Սեւ ցուցակի» վեցերորդ եւ յոթերորդ հորիզոնականները զբաղեցնում է Ռուսաստանը` Դերժինսկ եւ Նորիլսկ քաղաքներով: Հաջորդ հորիզոնականը զբաղեցնում է  Ուկրաինայի Չեռնոբիլ քաղաքը:

Առավել աղտոտված վայրերի իններորդ հորիզոնականում Հայաստանի հարեւան Ադրբեջանի «ինտերնացիոնալ» քաղաք  Սումգայիթն  է` Կասպից ծովի ափին, որը ստեղծվել է  որպես նավթաքիմիական արդյունաբերության կենտրոն: Տասնյակը եզրափակում է Զամբիան:

NEWS.am

Դիտվել է 1099 անգամ:
Print Friendly

Leave a Reply