Օմսկում նորածին աղջկան նախագահ Մեդվեդևի պատվին են անվանակոչել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 27, 2011 19:55

Օմսկում ծնված աղջկա ծնողները նորածնին ի պատիվ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի, ում նրանք համարում են “իսկական լիբերալ դեմոկրատ” նախագահ, անվանել են Մեդմիա: “Մենք երկար ենք մտածել, թե ինչպես անվանեք մեր դստերը: Եթե տղա լիներ, միանշանակ Դմիտրի կանվանեինք: Ի վերջո, նախագահի անունը կրճատելով, ստացանք կանացի գեղեցիկ մի անուն` Մեդմիա”, ասել են ծնողները: Ինչպես ճշտվում է, շեշտադրությունը հարկավոր է վերջին վանկի վրա դնել:

 

 

Դիտվել է 1198 անգամ:
Print Friendly

Leave a Reply