Տիգրան Սարգսյանը Գառնիում շուրջպար է բռնել Արի տուն ծրագրի մասնակից երիտասարդների հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 1, 2009 12:33

mhm43423-copyՀայաստանի Հանրապետության զարգացման հիմնախնդիրները և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու առաջընթացի հեռանկարներն են քննարկվել երեկ Գառնիում տեղի ունեցած վարչապետ Տիգրան Սարգսյանի և «Արի տուն» ծրագրի մասնակիցների հանդիպման ժամանակ:

«Արի տուն» ծրագրի 1-ին փուլը մեկնարկել է հուլիսի 15-ին.  սփյուռքահայ երիտասարդները 2 շաբաթով հյուրընկալվում են Հայաստանում ապրող հայերի ընտանիքներում: 1-ին փուլով Հայաստանում է եղել 137 սփյուռքահայ երիտասարդ, 2-րդով` 65, 3-րդով` շուրջ 60 մասնակիցներ:

Ծրագրի նպատակն է Հայաստանը ճանաչելի դարձնել աշխարհասփյուռ հայ երիտասարդներին, ծանոթացնել սփյուռքահայ երիտասարդությանը հայ ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը։ Այժմ ընթացքի մեջ է ծրագրի 3-րդ փուլը:

Ողջունելով սփյուռքահայ երիտասարդներին` վարչապետը նշել է, որ Սփյուռքի հետ հարաբերությունները շարունակաբար ամրապնդվում են։ Դրանք կանոնակարգելու ու զարգացնելու նպատակով է հիմնվել նաև Սփյուռքի նախարարությունը, որն արդեն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր։

Սարգսյանն ասել է, որ Հայաստան-Սփյուռք գործակցությունը կառավարության առաջնայնություններից է։ Նա նշել է նաեւ, որ երիտասարդներին է վիճակված լինել հայրենիքի նոր դեսպանները։

Դիտվել է 1726 անգամ:
Print Friendly

Leave a Reply