Նոր Նորքի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետը 1500 դոլար կաշառք է վերցրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 27, 2011 15:12

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության  ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում  երեկ`  հուլիսի 26-ին,  57-ամյա Կոլյա Խ.-ն  ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ կնոջը` Ալիսա Ա.-ին պատկանող, Երևանի Մառի փողոցի 13 շենքում գտնվող հասարակական նշանակության տարածքի գործառնական նշանակությունը որպես բնակելի տարածքի փոխելու համար, ս/թ հուլիսի 26-ին Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ, 51-ամյա  Հովիկ  Ա.-ն իրենից պահանջել և ստացել է 1.500 ԱՄՆ դոլար կաշառք:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ Հովիկ  Ա.-ն բերման է ենթարկվել, և կատարված հետաքննության ընթացքում բացահայտվել է նրա կողմից իր աշխատասենյակում 1.500 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու փաստը: Նշված գումարից 600 ԱՄՆ դոլարը նա ներկայացրել է:  Մնացած 900 ԱՄՆ դոլարը հայտնաբերվել է Հովիկ  Ա.-ի աշխատասեղանի դարակում:

Քննությունը շարունակվում է:

 

Դիտվել է 1156 անգամ:
Print Friendly

Leave a Reply