Նոր համաձայնագիր Շվեյցարիայի միջնորդությամբ. հայ-թուրքական սահմանը, հավանական է, կբացվի 2 ամսից

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 1, 2009 11:50

armenia-turkeyԵրեկ Շվեցարիայի միջնորդութությամբ Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրության ժամանակացույցով նախատեսվում է սահմանի բացում` ստորագրման արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:

Ներքին քաղաքական խորհրդակցությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, որից հետո երկու արձանագրությունները կստորագրվեն և կներկայացվեն համապատասխան խորհրդարաններին` վավերացման համար, որին էլ կհաջորդի սահմանի բացումը:

Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը համաձայնել են սկսել ներքին քաղաքական խորհրդակցություններ. երեկ Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը տարածել են հաղորդագրություն` երկու արձանագրությունների նախաստորագրման մասին:

«Արձանագրություն երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» և «Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» փաստաթղթերը սահմանում են խելամիտ ժամկետում երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակ:

Արձանագրության համաձայն` կողմերը որոշել են ստեղծել միջկառավարական երկկողմ հանձնաժողով, որը կունենա առանձին ենթահանձնաժողովներ` Արձանագրության գործառութներն իրականացնելու նպատակով:

Միջկառավարական հանձնաժողովի և նրա ենթահանձնաժողովների աշխատաձևերի մշակման նպատակով Արձանագրության ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից 2 ամիս անց կստեղծվի աշխատանքային խումբ` երկու արտգործնախարարների ղեկավարությամբ:

Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում այդ աշխատաձևերը կհաստատվեն նախարարական մակարդակով:

Միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը կկայանա նշված աշխատաձևերի ընդունումից անմիջապես հետո:

Դիտվել է 1839 անգամ:
Print Friendly

Leave a Reply