Վրաերթի ենթարկված 10-ամյա երեխան մահացել է հիվանդանոցի ճանապարհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 27, 2011 14:34
Հուլիսի 26-ին ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20.00-ի սահմաններում 45-ամյա Անդրանիկ Ա.-ն իր վարած «Մերսեդես ՄԼ-320» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Ջանֆիդա ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 10-ամյա Ֆիրդուս Լյուդվիգյանին և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց: Երեխան հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է նախաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
