Արամ Սիմոնյանը «կադրային ջարդ» չի սկսել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 27, 2011 14:05

Երեւանի պետական համալսարանի որեւէ աշխատակից վերջերս աշխատանքից չի հեռացվել, իսկ իրականացված դրույքների կրճատումն էլ անհիմն չի եղել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, իրականությանը չեն համապատասխանում այն հրապարակումները’ ըստ որոնց’ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի վերընտրվելուց հետո «կադրային ջարդ» է սկսել: Վերջին 4 տարիների ընթացքում ԵՊՀ ուսումնաօժանդակ համակազմի 369,5 դրույքներից կրճատվել է ընդամենը 14,5 դրույք, որը կազմում է ընդհանուր թվի 3,9 տոկոսը, սակայն դրա արդյունքում որեւէ աշխատակից բուհից դուրս չի մնացել:

Կրեդիտային համակարգին անցնելու, ուսումնական պլանների փոփոխության եւ աշխատանքի ծավալների նվազեցման, ինչպես նաեւ որոշ մասնագիտությունների գծով նախորդ տարիների ընթացքում լիարժեք ընդունելություն չապահովելու պատճառով նվազել են նաեւ գործնական խմբերը: Որոշ ամբիոններում կրճատվել է դասերը սպասարկող լաբորանտների դրույքաչափերը’ հիմք ընդունելով ԵՊՀ-ում գործող չափորոշիչները, որոնցով սահմանվում է, որ դասերը սպասարկող լաբորանտը պետք է ունենա օրական առնվազն 4 ժամ լսարանային գործնական պարապմունք:

 

Դիտվել է 954 անգամ:
Print Friendly

Leave a Reply