Վարչապետը գիտելիքի օրը մեկնարկել է 275 մլն դրամ արժողությամբ նորակառույց դպրոցի բացմամբ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 1, 2009 11:44

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Արմավիրի մարզի Նորավան գյուղ, որտեղ մասնակցել է գյուղի նորակառույց միջնակարգ դպրոցի շենքի բացմանը։

Դպրոցի կառուցման համար պետական բյուջեով հատկացվել է շուրջ 275 մլն դրամ։ Վարչապետը շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել զարգացման ծրագրերին եւ խնդիրներին։

Դպրոցի բացման արարողության ժամանակ Սարգսյանը, աշակերտներին շնորհավորելով գիտելիքի և դպրության օրվա առթիվ, ինչպես նաև նվերներ հանձնելով, նշել է, որ դպրոցաշինությունը գնտվում է կառավարության ուշադրության կենտրոնում։

«Մեր հասարակության մեջ գիտելիքի եւ ուսման նկատմամբ սերը մշտապես համարվել է առաքինություն, իսկ մեր ընտանիքներում զավակների կրթության ու դաստիարակության խնդիրը եղել եւ մնում է ծնողների ուշադրության առանցքային հարցը։ Այս ամենն առավել եւս կարեւորվում է ներկայումս, երբ նոր ու արդիական գիտելիք ստեղծող, բանիմաց անհատը դառնում է հասարակության շարժիչ ուժը»,-գիտելիքի օրվա առթիվ իր ողջույնի խոսքն է հղել վարչապետը։

Դիտվել է 1995 անգամ:
Print Friendly

Leave a Reply