Գյումրիում 2 մարդ այրվածքներ է ստացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 27, 2011 13:25
Հուլիսի 26-ին ժամը 19.05-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գյուլբենկյանի անվան հիվանդանոցից ստացված տեղեկատվության համաձայն` ժամը 15.10-ին ջերմային այրվածքով իրենց մոտ է տեղափոխվել Գյումրի քաղաքի Եղիշե Չարենցի փողոցի թիվ 31 շենքի 21-րդ բնակարանի բնակիչ 1950թ. ծնված Սամվել Գրիգորյանը: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Նույն օրը ժամը 19.40-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գյուլբենկյանի անվան հիվանդանոցից ստացված տեղեկատվության համաձայն` ժամը 10-ին էլեկտրական աղեղից ստացած այրվածքով իրենց մոտ է տեղափոխվել Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու թիվ 39 շենքի 44-րդ բնակարանի բնակիչ 1967թ. ծնված Մխիթար Իգիթյանը: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:






Facebook
Tweet This
Email This Post
