Ջրամբարում 16-ամյա պատանի է խեղդվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 27, 2011 13:03

Հուլիսի 26-ին ժամը 12.49-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի արհեստական ջրամբարում խեղդվել է պատանի և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Արագածոտնի Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ        Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հրամանատար Ա. Մանուկյանը և մեկ ջրային փրկարար:

Ժամը 20.20-ին փրկարարների ուժերով ջրամբարից դուրս է բերվել և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին նույն գյուղի բնակիչ 1995թ. ծնված Միքայել Պետրոսյանի դին:

 

Դիտվել է 985 անգամ:
Print Friendly

Leave a Reply