Ոսկի և բրոնզ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 27, 2011 13:11

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը վստահ սկսեց մրցելույթը Բուխարեստում անցկացվող աշխարհի առաջնությունում: Մերոնք մրցումների մեկնարկային օրը երկու մեդալի տիրացան: 74 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը, հաղթելով իր բոլոր մրցակիցներին,դարձավ աշխարհի երիտասարդների չեմպիոն: Եզրափակչում նա հաղթեց վրացի Զուրաբ Դաթունաշվիլիին:50 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը պարտվեց ադրբեջանացի մրցակցին: Վերջինս մտավ եզրափակիչ, ուստի մեր ըմբիշն իրավունք ստացավ մասնակցելու սփոփիչ մրցաշարին: Մկրտչյանը երկու հաղթանակ տարավ և դարձավ բրոնզե մեդալակիր: Այսօր մրցագորգ դուրս կգան55 կգ քաշային Նարեկ Խաչատրյանը, 66 կգ քաշային Հայկ Արշակյանը, 84 կգ քաշային Գեւորգ Մանուկյանը և 120 կգ քաշային Վաչիկ Եղիազարյանը:

Դիտվել է 873 անգամ:
Print Friendly

Leave a Reply