Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 27, 2011 13:01

Հուլիսի 26-ին եւ 27-ին հանրապետության տարբեր մարզերի խոտածածկ տարածքներում շարունակվել

են մոլեգնել հրդեհները: Մասնավորապես հրդեհի հետեւանքով Արագածոտնի մարզի Կարբի գյուղի հարակից խոտածածկ տարածքում այրվել է 1 հա խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Աշտարակի խճուղում գտնվող ՀՀ ՊՆ նախկին վարչական շենքի հարակից տարածքում` 2000 քմ, Արագածոտնի մարզի Կարբի գյուղի հարակից խոտածածկ տարածքում` է 2000 քմ, Երևան քաղաքի Կենդանաբանական այգու տարածքում` 5000 քմ, Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու հարակից տարածքում` 2500 քմ, Արագածոտնի մարզի Աղձք գյուղի հարակից խոտածածկ տարածքում` 6 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Արզնու խճուղու թիվ 2 շենքի հարակից տարածքում` 7000 քմ, Երևան քաղաքի Դալմայի այգիների տարածքում` 4000 քմ, Կոտայքի մարզի Գեղադիր գյուղի 3-րդ փողոցի հարակից խոտածածկ տարածքում` 3000 քմ, Կոտայքի մարզի Լուսակերտ գյուղում` 6 հա, Արագածոտնի մարզի Ակունք գյուղի հարակից խոտածածկ տարածքում` 2,5 հա, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի հարակից խոտածածկ տարածքում` 3,5 հա, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցում գտնվող «Բյուրեղ» մարզադաշտի հարակից տարածքում`8000 քմ, Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի հարակից խոտածածկ տարածքում`15 հա, Երևան քաղաքի Նոր Արեշ 41-րդ փողոցի թիվ 45 տան հարակից տարածքում` 4000 քմ, Արագածոտնի մարզի Հակկո գյուղի հարակից խոտածածկ տարածքում` 3 հա, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի հարակից խոտածածկ տարածքում` 1300 քմ, Արագածոտնի մարզի Օշական գյուղի հարակից խոտածածկ տարածքում` 2000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Գեղազնիկի փողոցի հարակից տարածքում` 2000 քմ, Երևան քաղաքի Միքայելյան փողոցի թիվ 26 տան հարակից տարածքում`  7000 քմ: Բոլոր նշված դեպքերում հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները ժամանակին մեկուսացվել եւ մարվել են:

 

 

Դիտվել է 754 անգամ:
Print Friendly

Leave a Reply