Հայաստանը կտուժի ամերիկյան դեֆոլտից, կարծում է նախկին վարչապետը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 27, 2011 12:51

ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանն այսօր ասել է, որ ԱՄՆ-ի կողմից դեֆոլտ հայտարարվելու դեպքում Հայաստանը կհայտնվի տուժող երկրների ցուցակում:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Հրանտ Բագրատյանն ասել է, որ «դեֆոլտի դեպքում կարժեզրկվի դոլարը, իսկ Հայաստանի պահուստների գրեթե կեսը պահվում է դոլարով»:

Նախկին վարչապետը նաեւ նշել է, որ չնայած տնտեսական աճի վերաբերյալ վերջին հուսադրող ցուցանիշներին`«մեր երկրի աճի տեմպերը զգալիորեն զիջում են ինչպես աշխարհի, այնպես էլ տարածաշրջանի երկրների միջին տեմպին»:

 

Դիտվել է 800 անգամ:
Print Friendly

Leave a Reply