Տրապիզոնում`մերոնց առաջին մեդալը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 27, 2011 12:53
Տրապիզոնում մեկնարկած «Եվրոպայի պատանեկան օլիմպիական օրեր» փառատոնի ծրագրով մրցումներում 50 կգ քաշային կարգում հանդես եկող հրազդանցի ձյուդոյիստ Վահագն Հովհաննիսյանը առաջին հանդիպման ժամանակ միավորների չնչին տարբերությամբ պարտվել է 2011-ի Եվրոպայի չեմպիոն իտալացի Էլիոս Մանզիին: Սական մեր մարզիկը սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու հնարավորություն է ստացել: Հովհաննիսյանը երկու անընդմեջ հաղթանակից հետո վճռորոշ գոտեմարտում հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Սադիխ Մահրամովին և գրավել 3-րդ տեղը:






Facebook
Tweet This
Email This Post
