Հաջողությունը զարգացնել չկարողացավ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 27, 2011 12:43
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կազմակերպված թհեքվանդոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունում 37 կգ քաշայինների պայքարում, տանելով 5 հաղթանակ, կիսաեզրափակչում հանդես գալու իրավունք ստացավ Կարեն Միրզոյանը: Սակայն նա չկարողացավ զարգացնել հաջողությունը և պարտվելով` բավարարվեց բրոնզե մեդալով: Այդուհանդերձ, մասնագետները Կարենին հեռանկարային մարզիկ են համարում և ակնկալում, որ մրցափորձ կուտակելու դեպքում, նա կարող է ավելի ծանրակշիռ նվաճումների հասնել:






Facebook
Tweet This
Email This Post
