Երկարալեզու պեկինեսը հայտնվել է Գինեսի գրքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 27, 2011 12:20

Պեկինես ցեղատեսակի շունը գրանցվել է Գինեսի  ռեկորդների գրքում: Ռեկորդակիր  շանը`  10-ամյա Պեգիին , տերերը ապաստարան  էին տարել` քնեցնելու ճանապարհով վերացնելու համար, քանի որ նա  անսովոր արտաքին ունի: Սակայն ճակատագիրը բարեհաճ էր շան հանդեպ. նա  իսկական աստղ դարձավ իր այդ արտաքինի շնորհիվ:

Բանն այն է, որ պաշտոնական տվյալներով, Պեգիի լեզուն 11 սմ 43 մմ է: Նոր տերն ասում է.«Շատ տխուր է, երբ շանը թողնում են սատկել միայն արտաքինի պատճառով: Ես իսկույն որոշեցի նրան ինձ մոտ տանել:  կարծում եմ, որ Պեգին երջանիկ է»:

Դիտվել է 1269 անգամ:
Print Friendly

Leave a Reply