Պետերբուրգում առաջարկվել է կիսատաբատ կրելը համարել խուլիգանություն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 27, 2011 11:35

Կարճ տաբատ կրելը պետք է հավասարեցվի մանր խուլիգանության հետ. այսպիսի առաջարկով է հանդես եկել վարքականոնի փորձագետ, Ռոմանովների տոհմի ներկայացուցիչ Իվան Արցիշեվսկին: Նրա կարծիքով պետերբուրգցիները պետք է պատասխանատվություն կրեն «տեղի կարգավիճակին»  անհարիր արտաքին տեսքի համար:

«Մենք շոգի ու «հարմարի» համար  բիկինիով Մարիինյան թատրոն չենք գնում: Իսկ Պետերբուրգում ոչ միայն թատրոններ, այլև Էրմիտաժ, Ռուսական թանգարան ու Նևսկի պողոտա կա»,-բացատրել է նա: Փորձագետը նշում է, որ քաղաքացիները պետք է հասկանան, թե ինչ հագուստով կարող են սրճարան, թատրոն, կինո կամ էլ թանգարան գնալ, իսկ որով` լողափ ու երեկույթ: Դրա համար նա առաջարկում է դրես-կոդ մտցնել, սովորեցնել քաղաքացիներին համապատասխան հագուստ կրել, իսկ օրինազանցներին` պատժել. «Դրա համար  առաջարկում եմ կիսատաբատ կրելը հավասարեցնել մանր խուլիգանությանը»,-ասել է նա:

Իսկ թե ինչպես պետք է այդ առաջարկն իրականություն դառնա,  փորձագետն առայժմ հստակ պատկերացում չունի: Քննարկմանն իշխանությունը չի մասնակցում, ուստի հագուստ կրելու օրենքն իրավաբանական ամրապնդում նույնպես դեռևս չունի:

Այս հարցն, ի դեպ, ոչ միայն պետերբուգցիներին է հուզում, օրինակ` անգլիական Բրաթնում ու Հոուվում տրանսպորտային ընկերությունն արգելել է ուղևորներին առանց  վերնաշապկի կամ էլ սպորտային հագուստի երթևեկել ավտոբուսով: Օրենքը գործում է 2011-ի ամառվանից`   Անգլիայում անսովոր բարձր ջերմաստիճան գրանցվելուց հետո:

 

 

Դիտվել է 1121 անգամ:
Print Friendly

Leave a Reply